Սյունիքում 14 «Արմաթ» աշխատանոց կբացվի, 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց էլ՝ Կապանում26 նոյեմբերի 2021 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության օժանդակությամբ Սյունիքում հիմնել 14 «Արմաթ» լաբորատորիա, ինչպես նաև 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց՝ Կապանում, տեղեկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ «Սյունիքի տասնյակից ավել գյուղերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում, որպեսզի մոտ օրերս մեկնարկենք այնտեղ «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործընթացը», - նշել է «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։ Նոյեմբերի 26-ին Երևանի թիվ 158 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 600-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 60-ամյակին։ «Արմաթ» կրթական ծրագիրը 2011 թվականից սկսած նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն: Այս կրթական մոդելն իր արդյունավետությունն է գրանցել միջազգային հարթակներ՝ արտահանվելով Հնդկաստան, իսկ օրերս՝ նաև Բանգլադեշ։ Այժմ Հայաստանի (ներառյալ՝ Արցախի), Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործում են 599 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ մոտ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |