Լեւոն Արոնյանը «Ամբեր-2009»-ի հաղթողն է

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նվաճել է «Ամբեր-2009» 18-րդ շախմատային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Վերջին` 11-րդ փուլում Արոնյանը կիսել է միավորները «կույր» եւ «արագ» շախմատներում եւ 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Այդպիսով, Արոնյանը 14 միավոր է հավաքել եւ, կես միավորով առաջ անցնելով աշխարհի չեմպիոն Անանդից, նվաճել «Ամբեր» միջազգային շախմատային առաջնության չեմպիոնի տիտղոսը` կրկնելով իր անցյալ տարվա հաջողությունը:



Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազար եվրո:



Վերջին փուլի հանդիպումները`



«Կույր»`



Մորոզեւիչ - Կամսկի - 1:0

Կարյակին - Իվանչուկ - 1:0

Կրամնիկ - Լեկո - 1:0

Տոպալով - Արոնյան - 0,5:0,5

Վան Յուե - Անանդ - 0,5:0,5

Ռաջաբով - Կարլսեն - 1:0



«Արագ»`



Կամսկի - Մորոզեւիչ - 0,5:0,5

Իվանչուկ - Կարյակին - 0:1

Լեկո - Կրամնիկ - 0:1

Արոնյան - Տոպալով - 0,5:0,5

Անանդ - Վան Յուե - 1:0

Կարլսեն - Ռաջաբով - 1:0



Վերջնական դրությունը «Ամբեր-2009»-ում`



1.Լեւոն Արոնյան - 14 միավոր

2.Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 13,5

3.Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 13,5

4.Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 13

5. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 11

6.Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 10,5

7. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) - 10,5

8. Պետեր Լեկո (Հունգարիա) - 10

9.Գատա Կամսկի (ԱՄՆ) - 10

10.Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 9,5

11.Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 9

12.Վան Յուե (Չինաստան) - 7,5
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---