Եռակողմ հանդիպմանը Փաշինյանը հիշեցրել է Ալիևին գերիների մասին

Եռակողմ հանդիպմանը Փաշինյանը հիշեցրել է Ալիևին գերիների մասին

PanARMENIAN.Net - Սոչիում մեկնարկած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարդել է, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում ամրագրված բոլոր կետերը, բացի հաղորդակցությունների ապաշրջափակումից, լուծվել են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է նրան՝ հիշեցնելով գերիների և պատանդների մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«ՀՀ տարածքում իրավիճակը կրիզիսային է: Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք: Սահմանը դեռ դելիմիտացված չէ, բայց այդ սահմանը գոյություն ունի, և Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք: Բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, գոյություն ունի նաև պահվող անձանց ու ռազմագերիների խնդիրը»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ հրադադարից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անկայուն է և կարևորել ռուս խաղաղապահների դերակատարությունը՝ առանցքային անվանելով նրանց դերը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։

Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը՝ նշելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս շատ կարևոր է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---