ՀՀ-ին փոխանցված զինվորը վիրավորվել էր նոյեմբերի 16-ին մարտական դիրքում

ՀՀ-ին փոխանցված զինվորը վիրավորվել էր նոյեմբերի 16-ին մարտական դիրքում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին փոխանցված ՀՀ ԶՈւ զինծառայող Արեն Արամյանը նոյեմբերի 16-ին վիրավորվել էր մարտական դիրքում։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել երեք օր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված՝ Արցախի քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ ԶՈւ զինծառայող, նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված Արեն Արամյանը։

Կուզեի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին այս արդյունավետ միջնորդական առաքելության համար՝ հույս հայտնելով, որ նրանց շարունակական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»,-ասվում է գրառման մեջ:

Նոյեմբերի 26-ի առավոտյան, Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանն ընդառաջ, հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը գերեվարված 2 անձի է փոխանցել հայկական կողմին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---