Համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը ՀՀ-ում՝ Ինեկոբանկից

Համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը ՀՀ-ում՝ Ինեկոբանկից

PanARMENIAN.Net - Բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկը մեկնարկում է paylater ծառայությունը՝ ներկայացնելով ամբողջ աշխարհում հայտնի BNPL (buy now, pay later) գնումներ կատարելու նոր ձևաչափը Հայաստանում:

Սա ֆինանսական ազատություն ընձեռող ամենահարմար ու թրենդային ծառայությունն է: Այսուհետ բանկի հաճախորդներն ունեն ֆինասական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները և ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի և ժամանակի կորստի:

paylater-ը միջազգային շուկայում մեծ տարածում գտած վճարման ժամանակակից տարբերակ է, որն օգտատերերին տրամադրում է մինչև 5,000,000 դրամ սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին, իսկ վճարումն անել մաս-մաս՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որևէ հավելյալ վճարի։ Գնումներ հնարավոր է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչև էսթետիկ բժշկություն և կրթություն, հագուստից և աքսեսուարներից մինչև ավտոտեխսպասարկում:

«paylater-ի նպատակն է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ և հագեցնելով կյանքը հաճելի պահերով»,- ասում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

paylater-ը հասանելի է InecoMobile հավելվածով․ վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որևէ հավելյալ ձևակերպումների: Ընդ որում, օգտատերն ինքն է ընտրում՝ վճարումն ամբողջությամբ, թե մասամբ կատարել paylater-ի միջոցով՝ օգտագործելով նաև սեփական միջոցները։

Պարզ, արագ, անհպում paylater վճարային լուծումը ոչ միայն նպաստում է հաճախորդների՝ գնումներ կատարելու ազատությանն ու ճկունությանը, այլև օգնում բիզնեսներին քայլել ժամանակին համընթաց, ներդնել վճարումներ ընդունելու նոր մշակույթ և ներգրավել նոր հաճախորդներ։

«Որպես առաջատար թվային բանկ, մենք մշտապես ձգտում ենք ստեղծել այնպիսի նորարարական լուծումներ, որոնք փոխշահավետ կլինեն թե՛ անհատների և թե՛ բիզնեսների համար՝ հիմքում ունենալով յուրաքանչյուրի նպատակների իրագործման համար հնարավորություններ ստեղծելու Ինեկոբանկի առաքելությունը»,- նշում է բանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

paylater-ի մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի կայքում կամ օգտվել ծառայությունից անմիջապես InecoMobile-ի միջոցով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---