Երեւանում կբացվի «Հայաստան աշխարհը Հենրիկ Սիրավյանի աչքերով» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հայաստանի վաստակավոր գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունները գտնվում են Երեւանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիեւի եւ այլ քաղաքների թանգարաններում, պատկերասրահներում եւ մասնավոր հավաքածուներում` ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում: Մարտի 27-ին Երեւանի Նկարիչների միությունում տեղի կունենա Սիրավյանի 80-ամյա հոբելյանին նվիրված հետմահու անհատական ցուցահանդես:



ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում տեղ են գտել Սիրավյանի գործունեության տարբեր ժամանակաշրջանների մոտ 100 աշխատանքներ /յուղաներկ, ջրաներկ, գրաֆիկա/:



Հենրիկ Սիրավյանն (1928-2001) ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: Սարյանի հետ նրա համատեղ ստեղծած «Հայաստան» պաննոն այժմ զարդարում է Սունդուկյանի անվան թատրոնի նախասրահը, իսկ «Հայաստան» ապակենկարը` Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի նախասրահը: Հենրիկ Սիրավյանի աշխատանքները ներկայացվել են Բուենոս-Այրեսում, Լոս-Անջելոսում, Զագրեբում, Դելիում, Բարսելոնայում, Մոնրեալում եւ Փարիզում կայացած միջազգային ցուցահանդեսներում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---