ԵՄ-ում մտադիր են կասեցնել ավիաթռիչքներն Աֆրիկայի հարավային երկրների հետ Covid-19-ի նոր շտամի պատճառով

ԵՄ-ում մտադիր են կասեցնել ավիաթռիչքներն Աֆրիկայի հարավային երկրների հետ Covid-19-ի նոր շտամի պատճառով

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Եվրամիության երկրներին ժամանակավոր դադարեցնել ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավում գտնվող մի շարք երկրների հետ՝ Covid-19-ի ավելի վարակիչ նոր շտամի հայտնաբերման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, գրում է Interfax.ru-ն։

«Մենք գիտենք, որ մուտացիաները կարող են վիրուսի առավել ծանր տարատեսակների տարածմանը նպաստել։ Հիմա կարևոր է, որ Եվրոպայում բոլորս շատ արագ գործենք, վճռական և միասնական ճակատով։ Եվրահանձնաժողովն առաջարկել է անդամ երկրներին շտապ կասեցնել ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավի և այլ երկրների հետ՝ սահմանափակելու համար նոր մուտացիայի տարածումը»,-ասել է նա։

Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հորդորել է բոլոր այն եվրոպացիներին, որոնք չեն պատվաստվել, անել դա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ B.1.1.529. շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։

 Ուշագրավ
---