Ռուբեն Վարդանյան․ Ազգիս համար պատրաստ եմ լինել և կոշկակար, և հավաքարար, և ղեկավար

Ռուբեն Վարդանյան․ Ազգիս համար պատրաստ եմ լինել և կոշկակար, և հավաքարար, և ղեկավար

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի գործարար և բարերար, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունն ըստ Forbes-ի կազմում է 1 մլրդ դոլար, հայտարարել է, որ մտադիր է քաղաքական կարիերա սկսել։ Այդ մասին նա պատմել է ՌԲԿ-ին հարցազրույցում։

Հարցին, թե ցանկանում է արդյոք հայկական քաղաքականության մեջ մտնել՝ Վարդանյանն ասել է, որ վերջին շրջանում նրան շատ հաճախ են այդ մասին հարցնում։

«Ես այդ հարցին կարճ կպատասխանեմ՝ այո։ Բայց ես այլ կերպ եմ ձևակերպում դա, քան ուղղակի քաղաքական կուսակցություն կամ երկիրը գլխավորելու ցանկություն»,-ասել է նա։

Ըստ Վարդանյանի, այժմ ինքն ակտիվորեն փորձում է գտնել կարևոր հարցերի պատասխաններ, որոնք առնչվում են Հայաստանի զարգացմանը։ «Այդ բոլոր հարցերը դուրս են իմ, որպես գործարարի, շրջանակից, և դուրս են իմ առօրյա կյանքի շրջանակից։ Այդ իմաստով, անշուշտ, ես քաղաքականության մեջ եմ»,-ասել է նա։

Հարցին, թե պատրաստ է արդյոք ՀՀ նախագահ դառնալ՝ Վարդանյանն ասել է, որ այդ մասին ևս իրեն հարցնում են արդեն բազում և բազում հարցազրույցներում։

«Երկրի այս վիճակում ցանկանալ դառնալ երկրի ղեկավար, հայ հանրության տեսակետից՝ թե «երկիր է ուզում ղեկավարել», պետք է ամենաանտրամաբանական մարդը լինել, քանի որ երկիրը շատ ծանր վիճակում է, իսկ իրական ապագան միանգամայն անհասկանալի»,-ասել է նա։

Վարդանյանը կարծում է, որ այժմ սուր է դրված Հայաստանի՝ որպես անկախ պետություն պահպանվելու հարցը, ուստի այս իրավիճակում «պետության ղեկավար դառնալու պատասխանատվություն ստանձնելու համար հարկավոր է շատ համարձակ ու ռիսկային մարդ լինել»։

«Ես միշտ ասում եմ, որ այն էլիտան, որը կհամախմբվի և բոլորս միասին կորոշենք, որ դա է ճիշտ լուծումը, որ ես կամ որևէ մեկը լինի, ցանկացած որոշում հնարավոր է, քանի որ ազգիս համար ես պատրաստ եմ լինել և կոշկակար, և հավաքարար, և ղեկավար»,-ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ երկիրը գլխավորել-չգլխավորելու հարցում, իր համար պատասխանը շատ պարզ է։

«Եթե ես ստանձնել եմ պատասխանատվություն, որ ես նրանցից մեկն եմ, ով պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը Հայաստանի ապագայի համար, ապա ես պետք է պատրաստ լինեմ ցանկացած պաշտոն ստանձնել, ինչպես այդ, այնպես էլ ցանկացած այլ դիրք։ Օրինակ, լինեմ ՀՀ դեսպանը Գվատեմալայում, եթե դա կարևոր լինի Հայաստանի համար»,- ասել է Վարդանյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---