ԱՄՆ գլխավոր վարակաբանը վերապատվաստումը համարում է ամենալավ պաշտպանությունը օմիկրոնից29 նոյեմբերի 2021 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել է, որ վերապատվաստումն ամենահուսալի պաշտպանությունն է ապահովում կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամից։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տոնը։ Ինչպես ասվում է հայտարարության մեջ, կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության խումբը խորհուրդ է տվել «բոլոր պատվաստված չափահաս անձանց որքան հնարավոր է արագ ևս մեկ պատվաստում ստանալ», գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ ԱՄՆ բնակիչները վերապատվաստման իրավունք ունեն, եթե պատվաստվել են վեց կամ ավելի ամիս առաջ ամերիկյան Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերի երկու դեղաչափով, կամ երկու կամ ավելի ամիս առաջ պատվաստվել են Johnson & Johnson-ի դեղաչափով։ Սպիտակ տունը նշել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն պատվաստվել, պետք է անեն դա։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերապատվաստումներին, ասել է, որ ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է խթանիչ դեղաչափը` «բուսթերը» ստանալ։ «Արդեն իսկ սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում որ խթանիչն է նախընտրելի կիրառել։ Այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել ենոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերով` (Moderna, Pfizer), խորհուրդ է տրվում նույն պատվաստանյութի խթանիչ կիրառել»,- ասել է նախարարը` հավելելով, որ կան քաղաքացիներ, որոնք երրորդ դեղաչափն արդեն իսկ ստացել են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |