Էրդողան․ Սոչիի հանդիպմանը որոշվել է Արաքսի երկայնքով երկաթուղու և ճանապարհի կառուցման հարցը

Էրդողան․ Սոչիի հանդիպմանը որոշվել է Արաքսի երկայնքով երկաթուղու և ճանապարհի կառուցման հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն հաղորդել է ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունավետության մասին։

«Ալիևն ասել է, որ այդ հանդիպումը շատ արդյունավետ է անցել։ Հանդիպմանը որոշվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման հարցը։ Բացի այդ, դա մինչև Իգդիր ավտոբանի թեման է, դա շատ հաջող քայլ կլինի Նախիջևանի խնդիրները լուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքով անցնելու համար՝ մարդիկ կկարողանան անցնել, իսկ բեռները կփոխադրվեն»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ Թուրքմենստանից վերադառնալիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին Kanal 7 հեռուստաալիքի վրա հղումով։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան առաջարկել է բանակցել Անդրկովկասում կարգավորման շուրջ 3+3 ձևաչափով։

«Մենք նախկինում առաջարկել էինք ստեղծել «վեցի հարթակ»՝ ՌԴ, Թուրքիայի, Ադրբեջանի, ՀՀ, Իրանի և, եթե ստացվի, Վրաստանի մասնակցությամբ։ Եթե այդ հարթակը կայանա, ապա իրավիճակի կարևոր զարգացում կդառնա խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-ասել է Էրդողանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում խոսել են «Զանգեզուրի միջանցքի» ակնհայտ կարևորության մասին։

Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրողություն է դառնում»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---