ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել․ Պայմանական վթար` ՀԱԷԿ-ում

ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել․ Պայմանական վթար` ՀԱԷԿ-ում

PanARMENIAN.Net - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ուսումնաշտաբային վարժանք: Սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ի դիզել-գեներատորային կայանի 2-րդ բաժանմունքում պայմանական առաջացել է հրդեհ, վտանգված են աշխատակիցների կյանքն ու առողջությունը, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Ըստ սցենարի, պատահարի մասին իրազեկվել են արտակարգ իրավիճակների նախարարության և միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոնները:

Հրդեհի վայր է ժամանել Հատուկ հրշեջ ջոկատի թվով 2 հիմնական մարտական հաշվարկ: Վարժանքը վերահսկվել է ատոմակայանի Ճգնաժմային կառավարման կենտրոնից։

Վարժանքներին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Վահե Դավթյանը, գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ռաֆիկ Բոխյանը և ոստիկանության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սողոմոնյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---