Փաստաբաններ․ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը շարունակաբար ոտնահարվում է

Փաստաբաններ․ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը շարունակաբար ոտնահարվում է

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման։

«Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության վերաբերյալ մոտ 15 ժամ տևած քննարկման արդյունքներով դատարանը որոշում կայացրեց 2 ամիս ժամանակով երկարացնել Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը, որի վերաբերյալ կայացված որոշումը դեռևս չի ստացվել:

Հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում ինչպես կալանավորման պայմանների, այնպես էլ կալանավորման հիմքերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը՝ պետք է փաստենք, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի՝ պաշտպանական ոլորտում վարչատնտեսական գործունեության որոշումների ձևավորման և կայացման գործընթացի վերաբերյալ թերի և ոչ մասնագիտական գիտելիքների պատճառով Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման, որի հեռահար նպատակներից մեկը նրա հեղինակության վրա ազդելն է:

Կրկին անգամ հրավիրում ենք քաղաքական ղեկավարության ուշադրությունը Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով յուրօրինական, սուբյեկտիվ և ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այդ մասին ասել է նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Տոնոյանը և Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու համար։ Քրործի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ԶՈւ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---