ACUSA-ն նշում է Կոմիտասի 140-ամյակը

PanARMENIAN.Net - Կիլիկյան թանգարանի Գյուլբենկյան դահլիճում ACUSA (Armenian Church University Students Association) հարգել է հայ մեծ երգահան, ազգագրագետ, երաժշտագետ Կոմիտասի հիշատակը, հաղորդում է Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը:



Իր ողջույնի խոսքում ACUSA նախագահը ներկայացրել է երգահանի գործունեությունը, որը վերածնեց հայկական երաժշտությունը եւ ոգեշնչեց շատ երաժիշտների: Նա նշել է, որ Կոմիտասը շատ բան է զոհաբերել, որպեսզի հավաքի եւ ձայնագրի հին հայ հոգեւորական երաժշտության նմուշներն ու գյուղական մեղեդիները: Նրա ստեղծագործությունների շարքում մեծ թիվ են կազմում նրա ծիսական երգերը: Այնուհետեւ Կանաչյան դպրոցի սաները կատարել են երգահանի ստեղծագործությունները: Արքեպիսկոսպոս Կոմիտաս Օհանյանը ավարտել է երեկոն` հարգանքի տուրքը մատուցելով հայ եկեղեցու մեծագույն վարդապետին, որը զտեց հայկական երաժշտությունը օտար տարրերից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---