ANCA մասնակցում է ցեղասպանությունների կանխման նախագծին

PanARMENIAN.Net - «Ցեղասպանությունների կանխման ծրագիրն ուղղված է ցեղասպանության թեմայի լուսաբանմանը ապրիլ ամսին, երբ սկսվեց Հայոց ցեղասպանության սարսափը»,- ասել է ցեղասպանությունը վերապրած Միքայել Թումանյանը:



Ապրիլի 2-ին Հարավային Ֆլորիդայում Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի բաժինը կմասնակցի մի քննարկման, որի կազմակերպիչներց մեկը Հրեական կազմակերպությունների խորհուրդն է, որը հովանավորում է զանազան կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է Դարֆուրում շարունակվող ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացմանը եւ սպանություններին վերջ դնելու ընդունակ ԱՄՆ կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկմանը:



Քննարկմանը կմասնակցեն Խորհրդի անդամ էսկվայր Անդրե Վիլյամսը, հայ Պատրիկ Օ'Նիլը, Մայամիի թեմի առաջնորդը, Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոստը վերապրած մարդիկ, ցեղասպանություններ Հոլոքոստը ուսումնասիրող կազմակերպությունների ներկայացուցիչներ:



«Ցեղասպանությունների կանխման ծրագիրն ուղղված է ցեղասպանության թեմայի լուսաբանմանը ապրիլ ամսին, երբ սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության սարսափներին, Հոլոքոստին, Կամբոջայի, Բոսնիայի, Ռուանդայի եւ այժմ` Դարֆուրի ցեղասպանություններին: Միջոցառումները կոչված են ընդգծելու մեզնից յուրաքանչյուրի դերը ցեղասպանությունների կանխման գործում,- ասել է Միքայել Թումանյանը:- Քննարկումը հնարավորություն կտա համաժողովին դիտարկելու այդ հարցի բարոյական կողմերը` չնայած, որ այստեղ բախվում են զանազան շահեր»:



Միջոցառման հովանավորներն են նաեւ Հարավահյին Ֆլորիդայում Հայ դատի գրասենյակի բաժինը, Մեծ Մայամիի Րաբունիների ասոցիացիան, «Դարֆուրն այժմ» ուսանողական գործողության անդամները եւ այլք:



Այս տարի Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկում են Ցեղասպանությունների կանխման ծրագրից առաջ, որը նախաձեռնվում է մի քանի կազմակերպությունների, այդ թվում` Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից եւ ուղղված են նրան, որպեսզի վերջ դնեն ցեղասպանությունների կրկնվող շրջանին, հաղորդում է ANCA-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---