ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են արել

ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են արել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-26-ը Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակում կայացել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս Հատուկ նշանակության ուժերի Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժություններ: Այդ մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Դրանց նպատակն էր՝ բարձրացնել հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակությունը և փոխգործակցությունը՝ մարտական պայմաններում։ Մասնավորապես, եզրափակիչ փուլի սցենարը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային հրաձգություն, բնակելի վայրերում մարտեր, բնակելի վայրերում մահացածների և վիրավորների տեղափոխում:

Նշվում է, որ նմանատիպ զորավարժությունների իրականացումն արտացոլում է երեք երկրի Զինված ուժերի գերազանց համագործակցությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---