Արոնյանը դեկտեմբերի 1-ից ԱՄՆ դրոշի ներքո հանդես է կգա 1 դեկտեմբերի 2021 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար գրոսմայստեր, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի Գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից պաշտոնապես հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո: ՖԻԴԵ-ի էջում, որտեղ նա վարկանիշի 6-րդ հորիզոնականում է, նա արդեն նշված է որպես ԱՄՆ ներկայացուցիչ։ ԱՄՆ-ն ներկայացնելու իր որոշման մասին շախմատիստը հայտնել էր դեռևս փետրվարին։ Արոնյանը Սենթ Լուիս է տեղափոխվել սեպտեմբերին։ Որպես ՀՀ-ից հեռանալու պատճառներից մեկն Արոնյանը նշել է, որ մեկ տարուց ավելի «ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»: Արոնյանը 39 տարեկան է։ Նա 6-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում։ Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն։ Երկու տարի անընդմեջ՝ 2005[9] և 2006 թվականներին[10], մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |