Հունաստանում €100 տուգանք են սահմանել չպատվաստված տարեցների համար

Հունաստանում €100  տուգանք են սահմանել չպատվաստված տարեցների համար

PanARMENIAN.Net - Հունաստանում €100 տուգանք են սահմանել չպատվաստված տարեցների՝ 60-ից բարձր տարիքային խմբի համար, որը հրաժարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից։ Այդ մասին Financial Times-ը հայտնում է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությանը հղումով։

«Մենք կենտրոնացնում ենք ջանքերը մեր համաքաղաքացիների պաշտպանության վրա, ուստի այսուհետ պատվաստումը պարտադիր կլինի»,-ասել է նա, գրում է Forbes.ru-ն։

Ըստ նրա, ամենամսյա տուգանքի են ենթակա տարիքային խմբի այն անձինք, որոնք մինչև հունվարի 16-ը ստացած չեն լինի պատվաստանյութի առաջին դեղաչափը։

Հավաքված գումարը նախատեսվում է ուղղել հիվանդանոցների ֆինանսավորմանը։

Հունաստանում 60-ից բարձր տարիքային խմբում դեռևս 580,000 մարդ պատվաստված չէ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---