Աշոտ Մինասյանը կալանավորվել է![]() 1 դեկտեմբերի 2021 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։ «Կալանք տվող դատավորները գործի մեջ են․․․ Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած-հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Աշոտ Մինասյանը մոտ 1․5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։ Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի դեռևս 2020-ի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։ Ընթանում է Սյունիքի գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը` Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։ Նրան դեռևս 2020թ․ նոյեմբերին իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման մեղադրանք էր առաջադրվել, ի թիվս մի շարք այլ գործիչների, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել էին։ ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |