Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից![]() 1 դեկտեմբերի 2021 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հրաչյա Թաշչյանին ազատել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (06-2-Ղ1-1) պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Անի» ուսումնասիրությունների կենտրոնի տվյալների համաձայն, Հրաչյա Թաշչյանը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ ապահովող պետական ապարատի երկրորդ պաշտոնյան է եղել, Արթուր Վանեցյանից բացի։ Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը։ Նոյեմբերի 25-ին, Վանեցյանն, անդրադառնալով Ադրբեջանի հետ ոչ հրապարակային բանակցությունների թեմային, հայտարարել էր, որ 2018-2019 թվականներին իրենից բացի բանակցել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |