Վրաստանում բուսթերային պատվաստանյութի կիրառման ժամկետը խորհուրդ կտրվի կրճատել մինչև 5 ամիս

Վրաստանում բուսթերային պատվաստանյութի կիրառման ժամկետը խորհուրդ կտրվի կրճատել մինչև 5 ամիս

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի դեմ բուսթերային պատվաստանյութի կիրառման ժամկետը խորհուրդ կտրվի 6 ամսից կրճատել մինչև 5 ամիս (խոսքը ամբողջական պատվաստումից հետո ընդունելի ժամկետի մասին է)։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ հավելելով, որ արդեն դեկտեմբերի 2-ին նման հրահանգ կտրվի։

Նա նշել է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի տարածման հետ կապված ռիսկերով, գրում է apsny.ge-ն։

Դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «կանաչ անձնագրի» համակարգը։ Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ. հյուրանոցներ և կացության այլ վայրեր, սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների), կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ։ «Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։

«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձն ամբողջությամբ պատվաստված է, ունի PCR թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ), ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ), վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է կորոնավիրուսից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---