Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը ՀՀ-ում և Ադրբեջանում

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը ՀՀ-ում և Ադրբեջանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏO-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդակցության շրջանակում քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդակցությունն անցկացվել է դեկտեմբերի 1-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Կողմերը քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին, կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և իրավիճակն Աֆղանստանում։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---