ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ին ավիացիոն անվտանգությունը բարելավելու նպատակով

ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ին ավիացիոն անվտանգությունը բարելավելու նպատակով

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ավիացիոն անվտանգությունը բարելավելու նպատակով։ Այդ մասին ասվում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ վերջերս ԵՄ կողմից ստորագրվել է «ԵՄ աջակցությունը Հայաստանում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից թռիչքային անվտանգության վերահսկողության ուժեղացմանը թռիչքային գործունեության և թռիչքային պիտանիության պահպանման ոլորտներում» նոր պայմանագիրը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---