«Հանրապետության հրապարակ» կայարանի համալիրը նորոգվում է՝ նույն նյութով, ձևով ու ծավալով

«Հանրապետության հրապարակ» կայարանի համալիրը նորոգվում է՝  նույն նյութով, ձևով ու ծավալով

PanARMENIAN.Net - Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ նույն նյութով, նույն ձևով ու ծավալներով վերականգնվում է։

Նա տեղեկացրել է նաև, որ աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը։

Նշվում է, որ վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլև «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման, ջրամեկուսացման անհրաժեշտությամբ:

«Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու: Նորմալ կանաչ հանրային տարածք ենք ստանալու և վերականգնված պատմաճարտարապետական միջավայր»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---