Բլինքենն ու Լավրովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Բլինքենն ու Լավրովը  քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստոկհոլմում երկկողմ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը, տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Հանդիպումը տեղի է ունեցել Շվեդիայում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների կոնֆերանսի շրջանակում։

«Նրանք քննարկել են նաև Կովկասը և պետքարտուղարը ողջունել է ուղիղ երկխոսության վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև»,-ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, հնարավոր է, հանդիպեն Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, որտեղ ընթանում է ԵԱՀԿ նախարարական կոնֆերանսը։

ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը Ստոկհոլմում մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրի ԱԳ նախարարների հանդիպումն անցնում է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հրավերով։

Photo. TASS
 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
---