Իշխանության յուրացման փորձի մեջ մեղադրվողների գործը դատարանում է

Իշխանության յուրացման փորձի մեջ մեղադրվողների գործը դատարանում է

PanARMENIAN.Net - Իշխանության յուրացման փորձ կատարելու մեջ մեղադրվող Արշակ Զաքարյանի, Վահագն Չախալյանի, Արագած Ախոյանի, Իսրայել Հակոբկոխյանի և Տիգրան Չոբանյանի գործն ուղարկվել է դատարան: Դատավոր Մեսրոպ Մակյանն այն վարույթ է ընդունել, տեղեկացնում է Datalex դատական-տեղեկատվական համակարգը:

Ըստ մեղադրանքի՝ 2021-ի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել:

2021-ի հունվարի 28-ին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է իրականացվել, որի մասնակիցները պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կառավարության շենքի մոտ բախումներ են սկսվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնց մի մասը փորձել է մուտք գործել կառավարության շենք։ Բերման ենթարկվածների թվում էին նաև Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Արագած Ախոյանը, Իսրայել Հակոբկոխյանը և Տիգրան Չոբանյանը։ Նրանց նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը: Նրանք չեն ընդունում ներկայացված մեղադրանքը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---