Դեկտեմբերի 7-ին հրապարակվելու է «ՀՀ-ն Ադրբեջանի դեմ» գործով որոշումը․ Կիրակոսյանը Հաագայում է

Դեկտեմբերի 7-ին հրապարակվելու է «ՀՀ-ն Ադրբեջանի դեմ» գործով որոշումը․ Կիրակոսյանը Հաագայում է

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվել է Հաագա: Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակելու է իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ:

Կիրակոսյանը ՀՀ ներկայացուցչությունը կապահովի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ և Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նրա՝ դեկտեմբերի 6-8-ը ներառյալ, Նիդերլանդներ գործուղման որոշումը։

Գործուղումից վերադառնալուն պես Եղիշե Կիրակոսյանը վարչապետին հաշվետվություն կներկայացնի գործուղման արդյունքների մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---