ՀՀ-ում «Մատենա» մասնագիտական կրթության միջազգային կենտրոն է հիմնադրվում![]() 3 դեկտեմբերի 2021 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Մատենա» մասնագիտական կրթության միջազգային կենտրոն է հիմնադրվում, որի նախաձեռնողներն ու հիմնադիրներն են UWC Dilijan միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը։ Կենտրոնն առաջարկելու է բոլորովին նոր որակի և ձևաչափի կրթական ծառայություններ՝ արդեն հավաքագրած լինելով թե համաշխարհային, թե տեղական փորձագետների հսկայական բազա, համադրելով և մեկտեղելով նրանց փորձը, ինչպես նաև համագործակցելով միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ: «Մատենան» հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը: Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցն է, որի հետ համատեղ արդեն մշակվել և մատուցվելու են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը՝ միջին և բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար: Դպրոցի հոգաբարձուների միջազգային խորհուրդը, ինչպես նաև միջազգային ակադեմիական խորհուրդը կազմված են ակադեմիական և գործարար համայնքների հեղինակավոր ներկայացուցիչներից, հայտնի հասարակական-քաղաքական գործիչներից, որոնց թվում են․ ▪️McKinsey ընկերության՝ Բելգիայի և Լյուքսեմբուրգի գրասենյակի երկարամյա ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի խորհրդի նախագահ Պիեռ Գուրջյանը, ▪️Picsart ընկերության համահիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյանը, ▪️Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը ▪️Yandex ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, ▪️Նոր տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, ▪️Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն, ▪️Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը, ▪️Renault-Nissan-Mitsubishi ավտոմոբիլային ալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնը, ▪️Ernst & Young ընկերության՝ ԱՊՀ երկրների երկարամյա ղեկավար Կառլ Յոհանսոնը, ▪️Ղազախստանի նախկին վարչապետ Իմանգալի Տասմագամբետովը, ▪️QG Family Office ընկերության տնօրեն Մարթա Ալբերտը և այլ նշանավոր անդամներ: «Մատենայի» առաջին ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրերի հնարավոր մասնակիցներ կլինեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչները և օտարերկրացիները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի այլ երկրներից: Համաշխարհային և տեղական հզոր փորձագիտական ցանցի միջոցով կազմակերպվելու են նաև անվճար բաց դասեր՝ երիտասարդների, ուսանողների և հասարակության ավելի լայն շերտերի համար: «Մատենայի» դասընթացներն անցկացվելու են ինչպես Հայաստանում (Երևան, Դիլիջան և այլն), այնպես էլ արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։ Մեկնարկային ծրագրերի մասին կհայտարարվի շուտով, իսկ մինչ այդ բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկվում է հետևել լրահոսին և տեղեկանալ «Մատենայի» միջազգային համայնքին միանալու հնարավորությունների մասին: ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |