Լուկաս Սելարայանը 3-ամյա պայմանագիր է կնքել Columbus Crew-ի հետ

Լուկաս Սելարայանը 3-ամյա պայմանագիր է կնքել Columbus Crew-ի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը նոր 3-ամյա պայմանագիր է կնքել Columbus Crew-ի հետ, որը թույլ կտա նրան թիմում մնալ առնվազն մինչև 2024 թվականը։ Գործարքը նաև ենթադրում է ակումբային տարբերակ՝ մինչև 2025 թվականը, հայտնում է ESPN-ն։

29-ամյա Սելարայանը վերջին երկու խաղաշրջանն անցկացրել է թիմում՝ դառնալով MLS 2020-ի գավաթի հաղթող, երբ երիտասարդ ֆուտբոլիստը ստացավ այդ խաղաշրջանի «Տարվա լավագույն նորեկ» տիտղոսը։ Նա մասնակցել է 53 խաղի, դարձել է 21 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

«Վերջին երկու խաղաշրջանում Լուկասն իրեն դրսևորել է որպես MLS լավագույն ֆուտբոլիստներից մեկը և մենք շատ ուրախ ենք նոր պայմանագիր կնքել նրա հետ»,-ասել է Columbus Crew-ի գլխավոր մենեջեր Թիմ Բեզբատչենկոն։

Լուկաս Սելարայանը ծնվել է 1992 թվականին՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքում։ Սելարայանը ֆուտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, որտեղ հանդես է եկել 2012-2015 թվականներին: 2016-2020 թվականներին խաղացել է մեքսիկական «Տիգրեսում»: 2020 թվականի հունվարից հանդես է գալիս ամերիկյան «Կոլամբուս Կրյու» ակումբում: Հարձակողական ոճի կիսապաշտպան է, աջլիկ:

Սելարայանը 81 հանդիպման է մասնակցել առաջնություններում և ակումբային հանդիպումներում՝ 10 գոլի հեղինակ դառնալով։

 Ուշագրավ
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
29-ամյա մարզիկը հավաքել է 14․733 միավոր
---