ԵՄ դեսպանը հուսով է՝ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը կքննարկեն մարդասիրական խնդիրները 3 դեկտեմբերի 2021 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հուսով է, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում կքննարկվեն մարդասիրական խնդիրները: Նա ընդգծել է, որ այդ հարցերը պետք է հրատապ լուծվեն, գրում է Aysor.am-ը։ «Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ, քննարկումները շարունակվում են։ Հուսով ենք՝ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։ Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու մարդասիրական խնդիրները», - լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ դեսպանը։ Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |