Եվրախորհրդարանականները չեն ցանկանում տեսնել Լուկաշենկոյին «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում

PanARMENIAN.Net - Ապրիլի սկզբին Բրյուսելում Եվրախորհրդարանի նստաշրջանում նախատեսվում է Բելառուսի վերաբերյալ բանաձեւ ընդունել: Քվեարկությունը կանցկացվի Ստրասբուրգում մարտի 25-ին կայացած բանավեճի արդյունքների հիման վրա:



Բազում խորհրդարանականներ մայիսի 7-ին Պրահայում կամ Բրյուսելում կայանալիք «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների գագաթնաժողովին Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրելուն դեմ արտահայտվեցին: Իր դիրքորոշումն եվրապատգամավորները հիմնավորում են նրանով, որ Բելառուսում իշխանությունները շարունակում են խախտել մարդու իրավունքները:



Լուկաշենկոյին գագաթնաժողովին հրավիրելու հարցը քննարկելու են նաեւ ԵՄ երկրների արտգործնախարարները չեխական Գլուբոկա քաղաքում մարտի 27-28-ին կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը:



Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, ապրիլի 6-8 Եվրախորհրդարանի պատվիրակությունը մտադիր է այցելել Մինսկ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:



Հիշեցնենք, որ մարտի 20-ին ԵՄ երկրների առաջնորդները հավանություն տվեցին «Արեւելյան գործընկերություն» ծրագրին վեց հետխորհրդային երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի, մասնակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---