Գյումրիում տոնածառ կդնեն, կենտրոնը կլուսավորվի․ Մոտ 10 մլն դրամ է հատկացվել

Գյումրիում տոնածառ կդնեն, կենտրոնը կլուսավորվի․ Մոտ 10 մլն դրամ է հատկացվել

PanARMENIAN.Net - Գյումրիի ավագանին ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար համայնքի բյուջեից 10 մլն 400 հազար դրամ կհատկացնի:

Հատկացված գումարից 5 մլն դրամը տոնածառի տեղադրման և լուսավորության համար է ծառայելու: Նախորդ տարիների համեմատ այս տարի զարդարանքը շատ ճոխ չի լինի, հիմնականում տոնականորեն կլուսավորվի կենտրոնի հատվածը: Մեծամասամբ կօգտագործվեն նախորդ տարիների զարդարանքները: Հրավառություն նախատեսված չէ, տեղեկացնում է Արմենպրեսը։

Գումարից մի հատված էլ առաջարկվեց օգտագործել Գյումրու քաղաքապետարանում ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար հյուրասիրություն կազմակերպելու նպատակով, ինչին «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ավագանու նիստի ժամանակ դեմ արտահայտվեց:

«Ես ևս առաջարկում եմ՝ երեխաների համար տոնածառ թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600,000, 900,000, տեխնիկա, լուսավորության պահը հանվի», - ասել է Վարդևան Հակոբյանը։

Ավագանին ձայների մեծամասնությամբ որոշել է՝ հյուրասիրություն կլինի, բայց 600,000 դրամի շրջանակներում: Երեխաների համար ամանորյա տոպրակներ կլինեն, որոնց համար 3 մլն դրամ է տրամադրվելու:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---