Ծովագյուղում և Սեմյոնովկայում ոչ ոք չի գնացել ընտրության. Գավառում հաղթել է ՔՈ-ի թեկնածուն

Ծովագյուղում և Սեմյոնովկայում ոչ ոք չի գնացել ընտրության. Գավառում հաղթել է ՔՈ-ի թեկնածուն

PanARMENIAN.Net - Նախնական տվյալով՝ Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը ստացել է վավեր քվեաթերթիկների մոտ 54%-ը և իրավունքի ուժով համայնքի ղեկավար կդառնա Գուրգեն Մարտիրոսյանը։ Նա «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածուն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

ՔՈ-ի թեկնածուն առաջին անգամ է հաղթում ՏԻՄ ընտրություններում։

«Սա հաղթանակ է` լավ կազմակերպված, պոզիտիվ ուղերձներով, անցած ճանապարհով թիմի հաղթանակը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 11 մանդատ, իսկ «Մեր համայնքը» խմբակցությունը 2 մանդատ»,-ասվում է գրառման մեջ։

Գավառ համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 9869 ընտրող։ ՔՊ-ն Գավառում ստացել է 7586, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 1402 ձայն։

Գեղարքունիքի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից որևէ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանն ասել է, որ այդ կերպ ուզում են իրենց անհամաձայնությունը հայտնել համայնքների խոշորացման գործընթացին, գրում է Sputnik Արմենիան։

Սեմյոնովկայի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանն էլ իր հերթին հայտնեց, որ նույն դրդապատճառով էլ իրենց համայնքի բնակիչները չեն մասնակցել ընտրություններին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ծովագյուղում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ Հավելենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---