Ախուրյանում 2 դաշինք կոալիցիա կկազմի․ Ավելի շատ ձայներ հավաքած ՔՊ-ն դա սխալ է համարում

Ախուրյանում 2 դաշինք կոալիցիա կկազմի․ Ավելի շատ ձայներ հավաքած ՔՊ-ն դա սխալ է համարում

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընդդիմադիր 2 դաշինքը՝ «Ախուրյանը» և «Հաղթանակը», հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրության արդյունքներով Ախուրյան խոշորացված համայնքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

• «Ախուրյան» կուսակցությունների դաշինք՝ 3854 քվե կամ 29,97%

• «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 2810 քվե կամ 21,85%

• «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 6195 քվե կամ 48,18%:

Քաղաքական ուժերից ոչ մեկը 50%+1 ձայն չի հավաքել այս համայնքում, սակայն քվեների մեծ մասը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Կուսակցության ընտրացուցակը գլխավորած Ալբերտ Այվազյանն ասել է՝ իրենք չեն պարտվել, կրկնակի քվե են ստացել պայքարող մյուս ուժերի համեմատ, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Իրենք, ճիշտ է, որոշել են կոալիցիա ձևավորել, բայց սխալ քայլ են անում: Երկուսն էլ, եթե նորմալ են մտածում (նկատի ունի «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը գլխավորած Արծրունի Իգիթյանին և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը առաջնորդած Կարեն Արշակյանին), պետք է հետ կանգնեն այդ որոշումից: Ժողովուրդը երեկ ցույց տվեց, որ իրենց չի ընդունում, չի սիրում: Հիմա, որ գլուխները դեմ են տվել, գնում են, վաղը, մյուս օրը մարդիկ ասելու են՝ գնացեք, ձեզ չենք ուզում: Հաղթողը մենք ենք. Ախուրյանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը»,- ասել է Այվազյանը:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքն առաջնորդած Կարեն Արշակյանն էլ ասել է՝ իրենք էլ պակասք քվեներ չեն ստացել և պատասխանատու են այն մարդկանց առաջ, որոնք ձայնը տվել են «Հաղթանակ» և «Ախուրյան» կուսակցությունների դաշինքներին:

Թե ինչո՞ւ կոալիցիա չեն ուզում կազմել ավելի շատ քվեներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ կրկնակի ձայներ հավաքած քաղաքական ուժի փոխարեն առավել պակաս արդյունք ունեցած ուժը կամ ուժերը գան իշխանության, Արշակյանը պատասխանել է՝ իրենք ի սկզբանե բացառել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հավանականությունը:

Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» նախնական տվյալներով հաղթել է 36 համայնքից 25-ում։ Իշխող ուժը պարտվել է Աբովյանում, Վանաձորում, Մասիսում և մի քանի այլ համայնքում։

ՔՊ-ն հաղթել է Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---