ԵԱՏՄ համաձայնագրին ԱԺ մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել 6 դեկտեմբերի 2021 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գևորգյանի նախագահությամբ կողմ է քվեարկել ԵԱՏՄ համաձայնագրին։ «Եվրասիական տնտեսական միության շրջանակում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականին: Փաստաթղթով սահմանվում է միության շրջանակում արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված արտադրատեսակների շրջանառության կարգը, որի նկատմամբ սահմանվում են պարտադիր պահանջներ: Սահմանվում է նաև միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի շրջանառության կարգը, որի վերաբերյալ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել միության տեխնիկական կանոնակարգերը: Նշվել է, որ միասնական ցանկում ընդգրկված է 67 ապրանքախումբ: Համաձայնագրով չեն կարգավորվում պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի, պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանքի, օգտագործված արտադրանքի. դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորումները: Համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա: Համաձայնագրում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնք գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր, նրանց լիազոր ներկայացուցիչների, այդ թվում՝ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց, ներմուծողների և վաճառողների կողմից, որոնք իրականացնում են արտադրանքի արտադրությունը և իրացումը դրա կյանքի ցիկլի բոլոր փուլերում՝ (արտադրություն, շինարարություն, մոնտաժում, կարգաբերում, շահագործում, պահպանում)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրով սահմանվում է ապրանքների հետկանչման մեխանիզմը: Միության շրջանակներում վտանգավոր արտադրանքի շրջանառության և շրջանառության համար պատասխանատվությունը կարգավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Անդամ պետությունների միջև համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված կարգով: Համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ անդամ պետություններից լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի ենթադրում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |