Ալիևը ՀՀ-ից պահանջում է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետ հայտնել՝ սպառնալով խնդիրներով 7 դեկտեմբերի 2021 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է Հայաստանից «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետ հրապարակել՝ «այդ դեպքում խնդիրներ չեն լինի»։ Այդ մասին նա ասել է Ղուբայի շրջանում բնակիչների հետ հանդիպմանը։ «Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Պատերազմի ժամանակ ցանկացողներ կային, ընդ որում, բավականին ուժեղ շրջանակներ, բայց չկարողացան մեզ կանգնեցնել։ Ես ասում էի, որ ժամկետ ասեն՝ թե երբ են մեր հողերն ազատելու, այդ դեպքում կանգ կառնենք։ Նույնն այսօր եմ ասում` հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։ Ալիևը հավելել է, թե ՀՀ ղեկավարությունը և հայ հանրությունը պետք է դա հասկանան։ Ալիևն ասել է նաև, որ լավ կլիներ, եթե հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։ «Եթե ռևանշի միտում լինի, այդ հարցն անմիջապես կլուծվի։ Պատերազմից հետո Հայաստանի կողմից եղան նման փորձեր, բայց նրանք տեսան տխուր հետևանքները։ Քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում ոչ անկեղծ մոտեցմանը»,-ասել է Ալիևը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում հայտարարել էր, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։ «Եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել»,-ասել էր նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնության չգալու պատճառը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։ Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի հավանականության մասին հաղորդվել էր, չի կայացել Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |