7 դեկտեմբերի 2021 - 12:09 AMT
Քոչարյանի անունից Գյումրիում ծաղկեպսակ է դրվել երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտյան Գյումրիում ծաղկեպսակ է դրվել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Հանրապետության արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է։

Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում: