27 մարտի 2009 - 17:55 AMT
ՍՏՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Կազմակերպության գործունեությունը Հայաստանի նախագահության շրջանում
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին:Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Էդվարդ Նալբանդյանը եւ Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը քննարկեցին ՍԾՏՀ օրակարգի եւ կազմակերպությունում Հայաստանի նախագահությանն առնչվող հարցեր: ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում ՍԾՏՀ գործունեությունը եղել է արդյունավետ. անցկացվել են տարբեր մակարդակների մի քանի տասնյակ միջոցառումներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ապրիլի 15-16-ը Երեւանում կայանալիք ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկեցին նաեւ ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության հարցեր: