Կիրակոսյան․ Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները

Կիրակոսյան․ Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները

PanARMENIAN.Net - Հաագայի՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը, ինչպես նաև ՀՀ դեմ՝ Ադրբեջանի հայցով որոշումը:

Դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Որոշման առաջին կետով Ադրբեջանը պետք է բռնությունից զերծ պահի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց և ապահովի նրանց հավասարությունն օրենքի առջև:

2-րդ կետով Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության խթանումը կանխելու համար, այդ թվում պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից:

3-րդ կետով Բաքուն պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի կանխելու համար և պատժելու համար հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտերի հանդեպ վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները:

Դատարանը նաև կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝

«կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,

ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---