Երեկոյան անհետ կորածների և գերիների հարազատները փողոցներ են փակել Երևանում և բողոքի դուրս եկել Գյումրիում

Երեկոյան անհետ կորածների և գերիների հարազատները փողոցներ են փակել Երևանում և բողոքի դուրս եկել Գյումրիում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ի երեկոյան անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։

Նրանք պատասխան էին պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, որը գերիներին դասալիք էր անվանել և ասել, որ «գերիներն իր համար չկան»։

Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել ակցիա իրականացնողներից Արսեն Ղուկասյանին։ Երբ նա փորձել էր պարզել, թե ինչ հիմքով են դա անում, ոստիկանության ծառայողներն ասել են, թե Ղուկասյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։

Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները հավաքվել էին մարզպետարանի շենքի մոտ։ Նրանք հանդիպում էին պահանջում մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։

Դեկտեմբերի 7-ին Telegram-ալիքները տեսանյութ են հրապարակել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա ինչ-որ միջոցառման ժամանակ անհայտ զրուցակցի հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցին, մեղադրում է գերիներին զենքը վայր դնելու և հանձնվելու մեջ և ասում, որ իր համար նրանք «արդեն չկան»։ «Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են․․․էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն․․․»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ակտիվ չեն, քանի որ գիտեն, որ «էդ մարդիկ դասալքություն են արել»։

Ավելի ուշ, մեկնաբանելով իր զրույցը, Սիմոնյանը պնդել է, որ այդ տեսանյութը մոնտաժված է։

Ավելի ուշ համացանցում է հայտնվել մեկ այլ, ավելի ամբողջական տեսանյութ, ուր լսվում է, ինչպես է Սիմոնյանն ասում՝ «եթե ես գերիների պատճառով պիտի Սյունիք, Սիսիան կորցնեմ, կներես, սխալ բան եմ ասում, համարում եմ, որ նրանք արդեն չկան»։ Շարունակելով, նա ասում է, որ, այնուամենայնիվ, իշխանությունն հետ է բերելու գերիներին ու նշում, որ ողջ երկիրը չի կարող հարցին պատանդ դառնալ։

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---