Telcell Wallet-ի 400,000-րդ նույնականացված օգտատերը հայտնի է

Telcell Wallet-ի 400,000-րդ նույնականացված օգտատերը հայտնի է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Telcell-ը հայտարարել է, որ գրանցվել է Telcell Wallet-ի 400,000-րդ նույնականացված օգտատերը։ Հաջողակը Լիզեթ Գրիցենկոն է, ով Telcell Wallet-ում նույնականացվել է վերջերս ու հավելվածի ակտիվ օգտատեր է: Լիզեթն աշխատում է Hyatt Place Yerevan հյուրանոցում՝ որպես HR բաժնի ղեկավար։

Telcell-ն անակնկալ էր պատրաստել՝ իր օգտատիրոջը նվիրելով 400,000 BON-ուսային միավոր՝ հավելվածում նվերներով փոխանակելու համար, ինչպես նաև անմոռանալի թռիչք ուղղաթիռով, որն ապահովել է Armenian Helicopters ընկերությունը։

Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության առաջնային պրոդուկտներից է։ Հավելվածի օգտատերերը կարող են աշխարհի ցանկացած կետից կատարել ավեի քան 450 ծառայության դիմաց վճարումներ օնլայն ռեժիմում՝ ընդամենը հավելվածին կցելով հայկական բանկային քարտ կամ անձնագիր։ Telcell Wallet-ով հնարավոր է ստանալ դրամական փոխանցումներ, անմիջապես հավելվածում ստանալ օնլայն վարկ, 3000-ից ավելի սպասարկման/վաճառքի կետերում կատարել QR-ով վճարումներ՝ Scan and Pay եղանակով, քարտից քարտ արագ փոխանցումներ կատարել և շատ ավելին։

Հավելվածն ունի ունիկալ բոնուսային համակարգ․ օգտատերերն իրենց գործարքներից կուտակում են cashback BON-ներ և փոխանակում հավելվածի BON մարքեթում ներկայացված հազարավոր ապրանքներով։

Telcell Wallet-ը AppStore-ում և Google Play-ում Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածներից է՝ ավելի քան 750,000 ներբեռնումով, իսկ «Ֆինանսներ» կատեգորիայում այս պահին #1 հորիզոնականում է։

Ընկերությունը խոստանում է շարունակել իր օգտատերերի համար անակնկալների շարքը: Արդեն փնտրում է 500,000-րդ նույնականացված օգտատիրոջը, իսկ մինչ այդ նվերներ է պատրաստել իր յուրաքանչյուր 10,000-րդ նույնականացված օգտատիրոջը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---