Անհետ կորածների ու գերիների ծնողները ԱԺ մոտ էին․ Սիմոնյանի հետ հանդիպելու համար նախապես է պետք գրանցվել

Անհետ կորածների ու գերիների ծնողները ԱԺ մոտ էին․ Սիմոնյանի հետ հանդիպելու համար նախապես է պետք գրանցվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութից հետո երկրորդ օրն է`բողոքի ակցիա են իրականացնում գերեվարված, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Այսօր նրանք հավաքվել են ԱԺ մուտքի մոտ։

Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանց փակել էին Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։ Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները հավաքվել էին մարզպետարանի շենքի մոտ, հանդիպում էին պահանջում մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։

Սիմոնյանի խոսնակ Ծովինար Վարդանյանն, անդրադառնալով հանդիպման վերաբերյալ ծնողների պահանջին, ասել է, որ նիստերի պատճառով ԱԺ նախագահը չի կարողնա ծնողներին ընդունել, գրում է «Փաստինֆոն»։

Նա առաջարկել է, որ ծնողները ընդունարանից կապ հաստատեն Սիմոնյանի ընդունարան՝ հանդիպման համար պայմանավորվելու։ Ծնողներից մի քանիսը որոշել են հանդիպման համար այդ կերպ պայմանավորվել և ուղևորվել են դեպի ընդունարան։

Հանդիպման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հարազատները կտեղեկացնեն մանրամասների մասին։

Դեկտեմբերի 7-ին Telegram-ալիքները տեսանյութ են հրապարակել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա ինչ-որ միջոցառման ժամանակ անհայտ զրուցակցի հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցին, մեղադրում է գերիներին զենքը վայր դնելու և հանձնվելու մեջ և ասում, որ իր համար նրանք «արդեն չկան»։ «Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են․․․էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն․․․»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ակտիվ չեն, քանի որ գիտեն, որ «էդ մարդիկ դասալքություն են արել»։ Ավելի ուշ, մեկնաբանելով իր զրույցը, Սիմոնյանը պնդել է, որ այդ տեսանյութը մոնտաժված է։

Ավելի ուշ համացանցում է հայտնվել մեկ այլ, ավելի ամբողջական տեսանյութ, ուր լսվում է, ինչպես է Սիմոնյանն ասում՝ «եթե ես գերիների պատճառով պիտի Սյունիք, Սիսիան կորցնեմ, կներես, սխալ բան եմ ասում, համարում եմ, որ նրանք արդեն չկան»։ Շարունակելով, նա ասում է, որ, այնուամենայնիվ, իշխանությունն հետ է բերելու գերիներին ու նշում, որ ողջ երկիրը չի կարող հարցին պատանդ դառնալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---