Փրինսթոնի համալսարանն Ադրբեջանի դեսպանին հրավիրել է քննարկելու «խաղաղությունը և գործակցությունը» Կովկասում

Փրինսթոնի համալսարանն Ադրբեջանի դեսպանին հրավիրել է քննարկելու «խաղաղությունը և գործակցությունը» Կովկասում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Փրինսթոնի համալսարանը Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմին հրավիրել է քննարկելու «խաղաղությունը և համագործակցությունը» Կովկասում, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

ԱՄՆ Արևելյան ափի ՀՅԴ երիտասարդական թևի անդամները և մի շարք հայկական ուսանողական կազմակերպություններ դատարապտել են այդ հրավերը Փրինսթոնի համալսարանին հասցեագրված բաց նամակում։

Ամերիկահայերը կարծում են, որ Փրինսթոնի համալսարանը չպետք է հակահայկական հռետորաբանության հարթակ դառնա, իսկ Արցախի դեմ 2020 աշնանը պատերազմ սկսած ագրեսոր երկրի ներկայացուցիչը, որը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին և այսպես կոչված «Ռազմավարի պուրակ» է բացել Բաքվում, չի կարող խոսել Կովկասում «խաղաղության և համագործակցության» մասին։

Ցանկացողները կարող են էլեկտրոնային նամակ հղել Փրինսթոնի համալսարանի դասախոսներին և աշխատակազմին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---