ՊՆ․Ադրբեջանցիները կրակել են ջրատար մեքենայի վրա

ՊՆ․Ադրբեջանցիները կրակել են ջրատար մեքենայի վրա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։

Տուժածներ չկան, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ-ն նաև հերքել է դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈւ մարտական դիրքերը՝ նշելով, որ դա ապատեղեկատվություն է։

Նշվում է, որ հայկական կողմն ադրբեջանական ԶՈւ ուղղությամբ կրակ չի վարել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---