ՍԴ-ն` ընդդիմադիրների մասին. Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող պահվել անազատության մեջ

ՍԴ-ն` ընդդիմադիրների մասին. Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող պահվել անազատության մեջ

PanARMENIAN.Net - Սահմանդրական դատարանը հրապարակել է որոշումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ՝ փաստելով, որ անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։

Մեր գործընկերներին խայտառակ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն»,-ասվում է գրառման մեջ։

Արձագանքելով ՍԴ որոշմանը՝ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ այդ որոշումից հետո կալանքի տակ գտնվող խմբակցության անդամ 3 պատգամավորը՝ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվեն։

«Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:

Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---