Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել ՊՎԾ նորանշանակ պետին

Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել ՊՎԾ նորանշանակ պետին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին:

Փաշինյանը նշել է, որ ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար:

«Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի, և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,-ասել է վարչապետը:

Պետրոսյանն իր հերթին վստահեցրել է, որ նոր եռանդով, նվիրումով իր ամբողջ ներուժը ներդնելու է Պետական վերահսկողական ծառայության ինստիտուցիոնալ դերի բարձրացման համար:

«Ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրագործմանը»,-ասել է նա:

Ռոմանոս Պետրոսյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել դեկտեմբերի 9-ին՝ ազատվելով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

2021թ․ հունվարի 15-ից ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ուլիխանյանը ազատվել է պաշտոնից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---