11 դեկտեմբերի 2021 - 13:27 AMT
Flyone Armenia-ն սկսում է Երևանից կանոնավոր թռիչքները

Flyone Armenia ընկերության A320 օդանավը դեկտեմբերի 10-ին ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու։

Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին՝ դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:

Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Ընկերությունն իրականացնելու է չվերթեր դեպի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Թել Ավիվ, Կրասնոդար, Թբիլիսի, Քութաիսի և Ստամբուլ։