27 մարտի 2009 - 20:50 AMT
Հայաստանի նախագահը պատվավոր կոչումներ է շնորհել Հայաստանի թատերական գործիչներին
Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատ֊րո֊֊նի միջազգային օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել արվեստի մի խումբ գործիչների Հայաստանի Հանրապետության պատ֊վա֊վոր կոչում֊ներ շնոր֊հելու մասին:

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչմանն են արժանացել` Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետա֊կան թատրոնի դերասան Ալեքսանդր Թաքլչյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բա֊լե֊տի ազգային ակադեմիական թատրոնի մե֊ներ֊գիչ Միքայել Հովակիմյանը, Երեւանի խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի Լուսինե Սարգսյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադե֊միա֊֊կան թատրոնի դերասանուհի Ալլա Վարդանյանը:

«Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ» կոչումը շնորհվել է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գե֊ղար֊վեստական ղեկավար Ժիրայր Դասայանին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրա֊մատիկական թատրոնի դերասան, «Բոհեմ» կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվես֊տա֊կան ղեկավար Արամայիս Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանն արժանացել են` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմե֊դիայի պետական թատրոնի թանգարանի տնօրեն Սերյոժա Առաքելյանը:

Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրո֊նի միջազգային օրվա առթիվ նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել` Լիբանանի հայկական թատե֊րա֊֊խմբե֊֊րի գե֊ղար֊վեստական ղեկավար եւ ռեժիսոր Ռոբերտ Առաքելյանը, բեմադրիչ, Փարիզի Տիգրան Չուխաջյանի անվան հե֊տա֊֊զոտական կենտրոնի հիմ֊նա֊֊դիր Ժերալդ Բաբազյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրա֊֊֊֊֊մա֊֊տի֊կական թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանը, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատալյա Բաղդասարյանը: