13 դեկտեմբերի 2021 - 18:43 AMT
Արամ Ա-ն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակությանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) պատվիրակությանը, այդ թվում Կարլա Խիժոյանին, որը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ԵՀԽ-ում և պատասխանատու է Միջին Արևելքին առնչվող հարցերին:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին։

Պատվիրակությունը ցանկանում էր Վեհափառ հայրապետի տեսակետն իմանալ քրիստոնեության և իսլամի երկխոսության ու գործակցության շուրջ: Նորին Սրբությունն ընդհանուր ակնարկ է կատարել ԵՀԽ գործունեությանը քրիստոնեության շրջանակում և անդրադարձել այս ուղղությամբ ավելի վաղ տեղի ունեցած երկու միջազգային համագումարներին, ինչպես նաև այլ աշխատանքներին:

Նա նաև ներկայացրել է ներկայիս երկխոսության առաջնահերթությունները և շեշտադրումները, որոնք հրամայական են դարձել ոչ միայն Միջին Արևելքի, այլ նաև բազմակրոն դարձած արևմտյան երկրների հասարակությունների համար: