Բագրատ Սրբազանը, Խաչատուրովը և Թոխատյանն Աշոտ Մինասյանին ազատելու անձնական երաշխավոր կլինեն![]() 14 դեկտեմբերի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Որպես երաշխավորներ հանդես կգան Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը և Հրանտ Թոխատյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։ «2021թ. դեկտեմբերի 13-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈւ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ է ստեղծվել։ Դրա նախագահ է ընտրվել արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։ Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ։ ![]() ![]() Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |