Հետաքննությունը դիտարկում է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալի սպանության նոր վարկածներ

PanARMENIAN.Net - «Այս պահի դրությամբ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության մասին նոր տեղեկություններ չկան, սակայն կան սպանության նոր վարկածներ, որոնք մշակվում են, ինտենսիվ հետաքննություն է գնում»,-այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հունան Պողոսյանը:



«Ոստիկանության պետի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու գլխավոր դատախազի համատեղ հրամանով ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որտեղ ընդգրկված են երեք կառույցների փորձառու աշխատակիցներ»,-ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---